Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչը ամերիկացի ուսանողներին է ներկայացրել Հայոց ցեղասպանության խնդիրը

08.09.2009, 18:11
Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչը ամերիկացի ուսանողներին է ներկայացրել Հայոց ցեղասպանության խնդիրը

Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչը Հայոց ցեղասպանության խնդիրը ներկայացրել է Կալիֆոռնիայի համալսարանի առաջին կուրսեցիներին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱՀՀ մամուլի ծառայությունից:  

«Հայոց ցեղասպանության հարցով ԱՀՀ կրթական ծրագրի շրջանակներում ԱՀՀ արևմտյան ներկայացուցչության տնօրեն Եղիկ Քեշիշյանը Սան Դիեգոյում հանդիպել Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:   

Քեշիշյանը «Չարագործի վերածվելը. Ինչպես են սովորական մարդիկ ցեղասպանություն ու զանգվածային սպանություններ գործում» վերանագրով դասընթացը վարող պրոֆեսոր Ֆոննա Ֆորման-Բարզիլայի խնդրանքով դասախոսություն է կարդացել: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, դասընթացը բացահայտում է 20-րդ դարում ցեղասպանություններին ուղեկցած սոցիալական, մշակութային ու հոգեբանական նախադրյալները:  

Քեշիշյանը քննարկել է ազգային փոքրամասնությունների ցեղասպանությունները, ինչպիսիք եղել են, օրինակ, հայերը Օսմանյան կայսրությունում և ուսանողներին է ներկայացրել Հայոց հարցի պատմության ընդհանուր բովանդակությունը: Քեշիշյանը ներկայացրել է նաև Թուրքիայի կողմից Ցեղասպանության հերքման քաղաքականությունն ու դրա ընկալումը ԱՄՆ-ում:   

Նա շնորհակալություն է հայտնել ուսանողների հետ Հայոց ցեղասպանության թեման քննարկելու հնարավորության համար: 

«Ամերիկայի հայկական համագումարը բարձր է գնահատում պրոֆեսոր Ֆոննա Ֆորման Բարզիլայի ներդրումը իրագործված ցեղասպանությունների մասին երիտասարդ սերնդի իրազեկումը բարձրացնելու գործում և մարդասեր հասարակության կայացման գործընթացում՝ որպես կարևոր տարր կրթության ոլորտում համագործակցության համար»,- ասաց Քեշիշյանը:  

Հաղորդագրության համաձայն՝ Քեշիշյանն ընդգծել է նաև, որ Կալիֆոռնիան զգալի դեր է խաղացել Ցեղասպանության մասին իրազեկման մակարդակը բարձրացնելու և այն կասեցնելու գործընթացում:

«Հանդիպման ժամանակ նաև հայ-թուրքական հարաբերությունների հաստատման թեմայով համառոտ քննարկում է կայացել: Այս կապակցությամբ Քեշիշյանը նշել է, որ Հայաստանը պնդում է, որ հարաբերությունները հաստատվեն առանց նախապայմանների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

1972 թ.-ին հիմնադրված Ամերիկայի հայկական համագումարը հայկական խոշոր լոբբիստական կազմակերպություն է Վաշինգտոնում, որի գործունեությունն ուղղված է հասարակական գիտակցության խթանմանն ու Հայոց հարցում իրազեկման բարձրացմանը: -0-