Վրաստանում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. ՀՀ սեյսմիկ ծառայություն

08.09.2009, 14:00
Վրաստանում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. ՀՀ սեյսմիկ ծառայություն

Երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 02.21-ին, Վրաստանում՝ Քութայիսի քաղաքից 80 կմ դեպի հյուսիս-արևելք 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցալ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:

«Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ», - տեղեկացրեց գործակալության զրուցակիցը: Նրա խոսքերով՝ ժամը 02:49-ին գրանցվել է հետցնցում՝ 6 բալ ուժգնությամբ:

Նախնական տվլյաների համաձայն՝ էպիկենտրոնում կան մասնակի ավերածություններ: Զոհվածների մասին տեղեկություն չի ստացվել:

Երեքից-չորս բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Հայաստանում, մասնավորապես՝ Գյումրի, Վանաձոր, Ալավերդի քաղաքներում:-0-