Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

04.09.2009, 17:58
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին արձանագրություններն ու կարևորում այն, որ բանակցությունները չպարունակեն ոչ մի նախապայման, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԲԸՄ ղեկավար Պերճ Սեդրակյանը:  

Ինչպես հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, Պերճ Սեդրակյանի խոսքով` Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, բնականաբար, չի կարող անտարբեր լինել ազգային-քաղաքական խնդիրների հանդեպ և մեծ ուշադրությամբ հետևում է գործընթացին:  

Իր հերթին նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Միության ներգրավվածությունը  համահայկական նշանակության խնդիրների լուծման գործում և ասել, որ միշտ էլ հաճելի է լսել նոր ձեռնարկների մասին: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրել է Միության ընթացիկ և առաջիկա ծրագրերը:

 -0-