Հայկական «Ռադիո Հայ»-ը ներողություն է պահանջում Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորից

04.09.2009, 17:48
Հայկական «Ռադիո Հայ»-ը ներողություն է պահանջում Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորից

Օրեր առաջ «Ռադիո Հայը» քաղաքացիական հայցով դիմել է ընդհանուր իրավասության դատարան և խնդրել է պարտադրել ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանին` ներողություն խնդրել ռադիոկայանից իր գործարար համբավն արատավորող հրապարակային հայտարարություն անելու համար:

Ինչպես նշվում է «Ռադիո Հայի»՝ ուրբաթ տարածած հայտարարության մեջ,  Ստեփան Սաֆարյանը թեմային վերաբերվող իր վերջին հրապարակախոսության մեջ մեղադրել էր «Ռադիո Հային»  նախագահականից իջեցված պատվեր կատարելու մեջ:

Ռադիոընկերությունն էլ արձանագրելով, որ այդ հայտարարությամբ վարկաբեկվել է երկար տարիների ընթացքում վաստակած անկախ ռադիոկայանի համբավը, դիմել է դատարան` պահանջելով հերքել այդ ապատեղեկատվությունը:

Այօսր հայցադիմումը ընդունել է վարույթ, և առաջին դատական դռնբաց նիստը կայանալու է սեպտեմբերի 24-ին: -0-