ՀՀ նախագահը ՉԺՀ-ում Հայաստանի դեսպանին համատեղության կարգով ՀՀ դեսպան է նշանակել Կորեայում և Վիետնամում

04.09.2009, 13:25
ՀՀ նախագահը ՉԺՀ-ում Հայաստանի դեսպանին համատեղության կարգով ՀՀ դեսպան է նշանակել Կորեայում և Վիետնամում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով Հայաստանի դեսպան է նշանակվել Կորեայի Հանրապետությունում և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում (նստավայրը` Պեկին):

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, համապատասխան հրամանագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է նախօրեին:-0-