Թուրքիան ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում առաջընթացի հույս ունի. ԱԳՆ ղեկավար

01.09.2009, 16:24
Թուրքիան ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում առաջընթացի հույս ունի. ԱԳՆ ղեկավար
Թուրքիան ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում առաջընթացի հույս ունի. ԱԳՆ ղեկավար

Թուրքիան առաջիկայում «զգալի առաջընթացի» հույս ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, երեքշաբթի հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք ցանկանում ենք, որ հակամարտությունը շուտափույթ լուծում ստանա և կարծում եմ, որ դրա լուծումն ապահովելը հնարավոր կդառնա, եթե Ղարաբաղի խնդրի լուծմանը ներգրավված բոլոր կողմերը բարի կամք դրսևորեն»,- NTV հեռուստատեսության ուղիղ եթերում ասել է թուրք նախարարը՝ մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների և Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջև դիվանագիտական հարաբերությունների մասին խորհրդատվություններ սկսելու վերաբերյալ ստորագրված արձանագրությունը:

Երկուշաբթի երեկոյան Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի Արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք տարվում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրմանը վերաբերող «ներքաղաքական խորհրդատվությունների» սկզբի մասին:  Քաղաքական խորհրդատվությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվի երկու արձանագրություն, որոնք կհանձնվեն երկու երկրի խորհրդարանների հաստատմանը:  

«Մեզ չի բավարարում Կովկասի ներկա ստատուս-քվոն: Դա Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի շահերից չի բխում»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: -Թուրքիան արել է իրենից կախված հնարավոր ամեն բան (ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար): Այժմ իրենց առաքելությունը պետք է կատարեն մյուս երկրները:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել է նաև, որ քաղաքական խորհրդատվությունները կտևեն վեց շաբաթ, որից հետո կստորագրվի երկու արձանագրություն, որոնք կհանձնվեն երկու երկրի խորհրդարանների հաստատմանը: Վավերացումից երկու շաբաթ անց այդ փաստաթղթերն ուժի մեջ կմտնեն, ավելացրել է Դավիթօղլուն:

Արձանագրությունների ուժի մեջ մտնելու առնչությամբ նա կանխատեսումներ չարեց, սակայն ավելացրեց, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները շուտափույթ կերպով բարելավելու կողմնակից է:

Արտգործնախարարի խոսքով, ինքը մտադրությւոն ունի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցերի շուրջ պայմանավորվածությունների մասին տեղեկացնել իր ռուս և ֆրանսիացի գործընկերներին: Ավելի վաղ նա հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ:-0-