Արձակուրդային սեզոնի ավարտի կապակցությամբ Հայաստանի սահմանային կետերում խստացվել է «խոզագրիպի» մոնիտորինգը. ԱՆ

28.08.2009, 17:19

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Արձակուրդային սեզոնի ավարտի հետ կապված՝ Հայաստանի սահմանային կետերում խստացվել է A/H1N1 վիրուսի /որը հայտնի է նաև «խոզագրիպ» անվանմամբ/ հայտնաբերման մոնիտորինգը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գևորգյանը:   

Նրա խոսքերով, հատկապես մեծ ուշադրության են արժանանում Վրաստանից ու Ռուսաստանից եկողները: 

«Անբարենպաստ են համարվում նաև ԱՄՆ ու Մեծ Բրիտանիան»,- ասաց նախարարի խորհրդականը:

Նա ընդգծեց, որ Առողջապահության նախարարությունն ավելի քան 7 հազար միավոր «Տամիֆլյու» դեղամիջոց ունի, որը հարկ է գործածել բացառապես բժշկի դեսատոմսով:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, այսօրվա դրությամբ աշխարհում «խոզագրիպով» հիվանդացել է 182 166 մարդ, որոնցից 1799-ը մահացել է»,- ասաց Գևորգյանը:  

Նրա խոսքերով, Հայաստանում տվյալ հիվանդության ոչ մի դեպք գրանցված չէ, իրադրությունը շարունակում է հանգիստ մնալ: -0-