ՀՀ ոստիկանությունը ընդհատակում գործող ինտերնետ-խաղատուն է հայտնաբերել. հեռուստատեսություն

26.08.2009, 12:26
ՀՀ ոստիկանությունը ընդհատակում գործող ինտերնետ-խաղատուն է հայտնաբերել. հեռուստատեսություն
ՀՀ ոստիկանությունը ընդհատակում գործող ինտերնետ-խաղատուն է հայտնաբերել. հեռուստատեսություն

ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները հայտնաբերել են շահումով խաղերի անցկացմամբ զբաղվող ինտերնետ-ակումբներ, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը (ՀՀՀ):

Տեղեկատվության համաձայն, Երևանի կենտրոնում գտնվող երկու ինտերնետ-ակումբների համակարգիչներն ունեին համապատասխան ծրագրեր, որոնք թույլ են տալիս համացանցի միջոցով շահումով խաղեր անցկացնել:

«Ինտերնետ-ակումբի սեփականատեր ընկերությունը թողարկել էր հատուկ քարտեր և ստեղծել էր կայքեր՝ ինտերնետ-խաղատունը մատչելի դարձնելով խաղացողների համար, որոնց գաղտնաբառերն ու նշանաբառերը գրանցվել էին ընկերության աշխատակիցների կողմից», - ընդգծվում է տեղեկատվության մեջ:

Ավելին, ՀՀՀ-ն հաղորդում է, որ թողարկված քարտերի վաճառքն ավելացնելու և նոր խաղացողներ ներգրավելու նպատակով՝ ընկերությունը կազմակերպել էր օգտագործված քարտերի վիճակահանություն:

Ոստիկանությունը կասկածում է ընկերության պատասխանատու անձանց առանց համապատասխան թույլտվության շահումով խաղեր կազմակերպելու և հարկերից խուսափելու մեջ:

Տեղեկատվության համաձայն, ստեղծվել էր նաև դրամական փոխանակման էլեկտրոնային կետ, որտեղ յուրաքանչյուր գործարքից պահվում էր 3 տոկոս:

«Պարզվել է, որ 2008թ.-ի նոյեմբերից ինտերնետ-ակումբների գործունությունից ստացված գաղտնի, ոչ փաստաթղթային շրջանառությունը կազմել է 285 հազար դոլար», - ընդգծվում է տեղեկատվության մեջ:

Ընկերության սեփականատերը ձերբակալվել է, նրա մոտ հայտնաբերվել է զենք և զինամթերք:

Քննությունը վարում է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունը:-0-