Հայաստան-Բելգիա հանդիպումը կսպասարկի Մակեդոնիայի մրցավարական բրիգադը
25.08.2009,
17:35
Հայաստան-Բելգիա հանդիպումը կսպասարկի Մակեդոնիայի մրցավարական բրիգադը

Աշխարհի Գավաթի 2010 թվականի ընտրական փուլի Հայաստան-Բելգիա հանդիպումը, որը կանցկացվի սեպտեմբերի 9-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում, կսպասարկի Մակեդոնիայի մրցավարական բրիգադը, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հաղորդագրության համաձայն, մրցավար է նշանակվել Ալեքսանդար Ստավրևը։ Նրան կօգնեն եզրայիններ Լյուբոմիր Կրստևսկին և Մարյան Կիրովսկին: Չորրորդ պաշտոնյա է նշանակվել Դիմիտար Մեչկարովսկին:
Հայաստանի հավաքականն ընդգրկված է հինգերորդ ընտրական խմբում Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի ու Էստոնիայի թիմերի հետ։ -0-