Հայաստանի գյուղերից մեկում փրկարարաները պայքարում են սողանքի դեմ

14.08.2009, 15:11
Հայաստանի գյուղերից մեկում փրկարարաները պայքարում են սողանքի դեմ

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ փրկարարաները պայքարում են սողանքի դեմ Տավուշի մարզի Վաղանիս գյուղում, տեղեկացնում է Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

 

«Օգոստոսի 13-ի երեկոյան Վաղանիսի գյուղից ստացված տեղեկության համաձայն` Ոսկեպատ-Վաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրում սողանք է սկսվել (9 մետր լայնությամբ, 30 մետր երկարությամբ ու 50 մետր խորությամբ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Դեպքի վայր են մեկնել Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, «Նոյեմբերյանի ՃՇՇ» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Վ. Մամյանը ևՏավուշի մարզպետարանի տրանսպորտի վարչության պետ Ա. Սարգսյանը: Դեպքի վայրում պարզվել է, որ սողանքը շարունակվում է: Սողանքային գոտում գտնվում է Վաղանիս գյուղի մեկ բնակելի տուն, իսկ ավտոճանապարհի ստորին հատվածով հոսում է Վաղանիս գետը, որի հունը կփակվի, եթե սողանքը լցվի գետը:

«Տան բնակիչները տարհանվել են, ավտոճանապարհը երկկողմանի փակվել է Նոյեմբերյանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ -0-