415.57
4.67
386.18
+16
Եղանակը Երևանում
Հայ

Fitch-ն իջեցրել է Հայաստանի վարկանիշները մինչև «BB-» մակարդակի, կանխատեսումը «կայուն» է

20:20
13 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Հայաստանի արտարժույթի և ազգային արժույթի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը («ԷԴՎ») «BB» մակարդակից մինչև «BB-»։ Վարկանիշի կանխատեսումը «Կայուն» է։ Ինչպես նշվում է Fitch Ratings-ի http://www.fitchratings.ru պաշտոնական կայքում, գործակալությունը նվազեցրել է նաև երկրի վերին շեմի վարկանիշը «BB+»-ից «BB» և հաստատել արտարժույթի «B» կարճաժամկետ ԷԴՎ-ն։

Ինչպես այս կապակցությամբ նշեց Fitch վերլուծական խմբի սուվերեն  վարկանիշների տնօրեն Էնդրյու Կոխունը, չնայած տարվող քաղաքականության շրջանակներում և միջազգային հանրության կողմից աջակցություն ստացող  ձեռնարկված զգալի քայլերին, շոկի լրջությունն էապես թուլացրել է Հայաստանի վարկունակության ֆունդամենտալ ցուցանիշները և կարճաժամկետ հեռանկարները։

Ըստ նրա՝ Հայաստանի տնտասկան ներուժի բացահայտումը և ուժեղ ու կայուն աճի վերականգնումը, որն անհրաժեշտ է աղքատության մակարդակի նվազեցման և եկամուտների աճի համար, զգալիորեն ավելի բարդ խնդիր կդառնա ճգնաժամի արդյունքում։ «Կայուն» կանխատեսումն արտացոլում է Fitch-ի գնահատականն այն մասին, որ մակրոտնտեսական և ֆինանսական կայունության կարճաժամկետ ռիսկերը հարաբերականորեն ցածր են՝ նկատի առնելով ձեռնարկված միջոցները և միջազգային ֆինանսական հանրությունից ստացվող օժանդակությունը։

Հայաստանի «BB-» վարկանիշերը շարունակում են պահպանվել պետական պարտքի դեռևս ցածր մակարդակով և գործնական ավելի բարենպաստ կոնյունկտուրայով, քան «BB» կարգի վարկանիշ ունեցող շատ համադրելի երկրներում։ Միաժամանակ շոկի լրջությունը (2009 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունն, ըստ գնահատականների, կրճատվել է 16,3 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) մատնանշում է տնտեսական գործունեության բազայի նեղությունը, տնտեսական տատանումներին ենթարկվելու հավանակությունը, մասնավորապես, Ռուսաստանում, և շատ սահմանափակ ճկունությունը ֆինանսավորման տեսանկյունից։

Բանկային դեպոզիտների ռեդոլարիզացումը նույնպես բացահայտում է այն վնասը, որը հասցրել է ճգնաժամը Հայաստանի իշխանությունների՝ հայկական  դրամի նկատմամբ վստահության բարձրացման ուղղությամբ  վերջին տարիներին ձեռնարկած ջանքերին։

Fitch Ratings-ի մասնագետները նշում են, որ շարունակական լուրջ ճնշումը վճարային բալանսի վրա կամ սթրեսի ուժգնացումը ֆինանսական համակարգում կարող է հանգեցնել հետագա բացասական վարկանիշային գործողությունների։ Եվ հակառակը՝ եթե կուտակվեն վկայություններ այն մասին, որ տնտեսությունում նկատվում է հավասարակշռված և կայուն վերականգնում բյուջեի դեֆիցիտի և ընթացիկ օպերացիաների հաշվարկի կրճատման և պետական ու արտաքին պարտքի կայունացման, ինչպես նաև դոլարիզացման պարագայում, ապա Հայաստանի վարկանիշերը կբարձրանան։

2006 թվականի հունիսի 5-ին առաջին անգամ Fitch Ratings-ը Հայաստանի տվել է արտարժույթի և ազգային արժույթի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը («ԷԴՎ») «BB-» մակարդակ, «Կայուն» կանխատեսմամբ։ Fitch-ը հանրապետությանը տվել է նաև «B» կարճաժամկետ վարկանիշ և «BB-» «երկրի վերին շեմի» վարկանիշ։

Արդեն 2006 թվականի օգոստոսի 17-ին Fitch Ratings-ը բարձրացրեց Հայաստանի երկրային վարկանիշը «ВВ-»-ից մինչև «ВВ»։ Իսկ 2007 թվականի մայիսի սկզբին Fitch Ratings-ը բարելավել է արտարժույթի և ազգային արժույթի պարտավորությունների էմիտենտի դեֆոլտի վարկանիշի կանխատեսումը «կայունից» մինչև «դրականի»։ Գործակալությունը հաստատել է այս վարկանիշերը «ВВ-» (մինուս) մակարդակով, ինչպես նաև սուվերեն վարկանիշի շեմը «ВВ» և արտարժույթի պարտավորություններով կարճաժամկետ վարկանիշը՝ «В»։

2008 թվականի հուլիսին Fitch-ը բարձրացրեց Հայաստանի արտարժույթի և ազգային արժույթի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-(BB մինուս)»-ից մինչև  «BB» և փոխարինել է վարկանիշների «Դրական» կանխատեսումը «Կայունով»։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:35
09 Հունիսի 2023
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. առաջնորդները հանդիպել են Սոչիում (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. առաջնորդները հանդիպել են Սոչիում. ՎԻԴԵՈ
14:06
08 Հունիսի 2023
Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ից հայտնեցին, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
22:51
07 Հունիսի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ
11:48
07 Հունիսի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
14:15
06 Հունիսի 2023
Փոխվարչապետը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման հեռանկարները
Քննարկվել են նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր
16:02
05 Հունիսի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները կմեկնարկեն հունիսի 12–ին Վաշինգտոնում. ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով
11:42
05 Հունիսի 2023
Հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. ՎԻԴԵՈ
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում