ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական սեյսմակայանները օգոստոսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում երեք և ավելի բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ են գրանցել Հարավային Կովկասի տարածաշրջանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, նշված ժամանակահատվածում Հայաստանի տարածքում ստորերկրյա ցնցումներ չեն գրանցվել:
Օգոստոի 8-ին Բորազջան քաղաքից մեկ կիլոմետր դեպի արևելք գրանցվել է 5 բալանոց երկրաշարժ:
Օգոստոսի 11-ին թուրքական Պոնտոս քաղաքից 12 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել, որն էպիկենտրոնում 4-5 բալ է կազմել:
Հաշվետու ժամանակահատվածում տարածաշրջանում չորս ուժեղ երկրաշարժ է գրանցվել:-0-