Արոյանը, Լեկոն և Չեպարինովը շարունակում են գլխավորել Ջերմուկի շախմատային գերմրցաշարը

12.08.2009, 20:01
Արոյանը, Լեկոն և Չեպարինովը շարունակում են գլխավորել Ջերմուկի շախմատային գերմրցաշարը
Արոյանը, Լեկոն և Չեպարինովը շարունակում են գլխավորել Ջերմուկի շախմատային գերմրցաշարը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, հունգարացի Պետեր Լեկոյի և բուլղարացի Իվան Չեպարինովի հետ երեք տուրից հետո շարունակում է գլխավորել Ջերմուկում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան-Պրին, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:   

Երրորդ տուրում, Արոյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Չեպարինովի հետ, իսկ Լեկոն միավորները կիսեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: Սև խաղաքարերով ամերիկացի Գատա Կամսկու հետ ոչ-ոքի խաղաց մեկ այլ հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը:

Ոչ-ոքի արդյունքներ են գրանցվել նաև Ռուստամ Կասիջանով /Ուզբեկստան/- Դմիտրի Յակովենկո /Ռուսաստան/, Բորիս Գելֆանդ /Իսրայել/- Էթյեն Բակրո /Ֆրանսիա/ և Պավել Էլյանով /Ուկրաինա/- Սերգեյ Կարյակին /Ուկրաինա/ պարտիաներում:

Միակ հաղթանակը տարել է Եվգենի Ալեքսեևը /Ռուսաստան/, ով սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել մեկ այլ ռուս շախմատիստ Էռնեստո Ինարկիևին:

Չորրորդ փուլում Արոնյանը սպիտակ խաղաքարարերով կխաղա Գատա Կամսկու, իսկ Հակոբյանը՝ Ռուստամ Կասիմջանովի հետ:

19-րդ կարգի մրցաշարը Ջերմուկում նվիրված է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին:-0-