ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում «ReAnimania» միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում ցուցադրության համար ներկայացված է ավելի քան 150 ֆիլմ աշխարհի 24 երկրներից, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կինոփառատոնի մամուլի ծառայությունից։
ReAnimania-ն փառատոնը մասնակցության դիմումներ է ստացել բազմաթիվ երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Հունգարիայից, Իսպանիայից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Շվեյցարիայից, Ավստրալիայից, Լեհաստանից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Խորվաթիայից, Բելգիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Լիբանանից, Սիրիայից:
Համաձայն հաղորդագրության՝ քանի որ հայտերի ներկայացման ժամկետը սահմանափակվում էր ընթացիկ տարվա օգոստոսի 10-ով, կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը հայտարարվել է փակված, իսկ լիամետրաժ ֆիլմերի ծրագիրը կգործի ևս տասը օր։
ReAnimania երևանյան միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 3-ից 6-ը: Շնորհիվ փառատոնի՝ հայ հանդիսատեսը կկարողանա ամեն տարի ծանոթանալ Անսիի (Ֆրանսիա) անիմացիոն ֆիլմերի ամենահեղինակավար փառատոնի մրցանակակիրների աշխատանքներին և անիմացիոն ֆիլմերի ստուդիաներին։
ReAnimania նախագծի նպատակը անիմացիոն արվեստի զարգացմանն օժանդակելն է, համաշխարհային կարգի նկարիչ-անիմատորների նոր սերնդի դաստիարակությունը և համաշխարհային ասպարեզում հայ անիմատորների աշխատանքների ցուցադրության նպատակով համաժողովի կազմակերպումը, ինչպես նաև հայ հանդիսատեսին իրենց երկրից լավագույն անիմացիոն ֆիլմերի նմուշները ներկայացնելը։ Նախատեսվում է նաև Անիմացիայի թանգարանի հիմնում Երևանում։ -0-