Քշիշտոֆ Զանուսին Հայաստանում «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցի շրջանակներում դասընթացներ կանցկացնի
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Լեհ հանրահայտ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին սեպտեմբերին Հայաստանում 2009 թ.-ին առաջին անգամ «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցի շրջանակներում դասընթացներ կանցկացնի:
«Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցը հայտարարել է 2009-2010թթ ընդունելություն՝ հրավիրելով ռեժիսորների, սցենարիստների, օպերատորների, հնչունային օպերատորների և պրոդյուսերների:
Ինչպես ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հաղորդագրության մեջ, դասընթացներին մասնակցելու համար կարող են դիմել երիտասարդ մասնագետներ համապատասխան բուհական կրթությամբ, մասնագիտական բուհերի ավարտական կուրսի ուսանողներ (միայն բուհի ռեկտորատից կինոդպրոցի դասընթացների մասնակցելու թույլտվություն ունենալու դեպքում):
Մասնակիցները պետք է աշխատած լինեն առնվազն մեկ կարճամետրաժ ֆիլմում:
Դասընթացներին մասնակցելու համար պետեք է լրացնել մասնակցության հայտը, որը հնարավոր է գտնել www.gaiff.am կայքից կամ ստանալ էլ-փոստով` [email protected] hասցեով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2009-ի օգոստոսի 15-ը:-0-