Հայ պատգամավորը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի Ղարաբաղի մասին հայտարարությունը զոնդաժ անվանեց

11.08.2009, 19:59
Հայ պատգամավորը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի Ղարաբաղի մասին հայտարարությունը զոնդաժ անվանեց

«Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլու վերջին հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առչությամբ զոնդաժ անվանեց:  

Անցյալ շաբաթ Բյուլ-Բյուլ Օղլին հայտարարել էր, որ եթե ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի, ԱՄն և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը հաջողությամբ չպսակվեն, Ադրբեջանը կարող է «Հայաստանին խաղաղության հարկադրելու» դիմի:

«Այս հայտարարությամբ զոնդավորվեց ղարաբաղյան հակամարտության հնարավոր ռազմական լուծման հողը»,- Սաֆարյանը երեքշաբթի ասաց լրագրողներին:   

Այս առնչությամբ պատգամավորը կարծում է, որ նման հայտարարությունները պետք է մնան անպատասխան հայկական դիվանագիտության կողմից, «հատկապես, երբ Ադրբեջանը նման հայտարարություններով, իրականում, խախտում է խնդրի խաղաղ լուծման և ուժի չկիրառման մասին Մայնդորֆի հռչակագրի դրույթները»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-