412.18
4.03
387.5
+23
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում փախստականների խնդիրները գտնվում են Կրթության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում. նախարար

19:58
10 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում փախստականների խնդիրները, այդ թվում կրթության իրավունքի պահպանումը, գտնվում են Կրթության և գիտության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում, երկուշաբթի ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի /UNHCR/ ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտայի հետ հանդիպման ժամանակ:  

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են գրասենյակի կատարած աշխատանքները և փախստականների կրթական խնդիրներին առնչվող հարցեր:

Նախարարը նշեց, որ UNHCR տարիներ շարունակ նպաստել է նրանց` հասարակության ինտեգրմանը, չնայած այսօր էլ դրան խոչընդոտող մի շարք խնդիրներ կան` սոցիալական, տնտեսական, ինչպես նաև լեզվական և կրթական:

Իր հերթին Բուշրա Հալեպոտան տեղեկացրեց, որ Հայաստանի տասներկու բուհում արդեն ընթանում են փախստականների իրավունքների վերաբերյալ դասընթացներ, և նա ապավինում է նախարարության աջակցությանը` մյուս բուհերում ևս այդ դասընթացները ներդնելու համար:

Գրասենյակի ներկայացուցիչն անդրադարձավ փախստականների հարցերի շուրջ դասագրքերի ստեղծման անհրաժեշտությանը: Նա տեղեկացրեց նաև, որ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը աջակցություն է ցուցաբերել դպրոցաշինական ծրագրերին, մասնավորապես, վերանորոգվել են մի շարք ուսումնական հաստատություններ:

Բուշրա Հալեպոտան խոսեց նաև հետագայում ուսումնական հաստատությունները համապատասխան մարզական պարագաներով հագեցնելու և տարբեր միջոցառումներ անցկացնելու անհրաժետության մասին: Նա նաև կոչ արեց ընդլայնել տարբեր ծրագրերում փախստականների ընդգրկվածութան աստիճանը:

Անդրադառնալով հյուրի բարձացրած խնդիրներին` նախարարը նշեց, որ կրթության և գիտության նախարարությունը հնարավորությունների սահմաններում կփորձի աջակցել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգ ընդունված փախստականներին` նրանց անվճար համակարգ տեղափոխելու հարցում` նկատի ունենալով նրանց սոցիալական վիճակը:

Անդրադառնալով դասագրքերի խնդրին` նախարարը ողջունեց գաղափարը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև երկկողմանի փոխըմբռնման հուշագրի ստորագրման անհրաժեշտությանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը
11:10
12 Հուլիսի 2023
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Ղարաբաղի հայության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ