Արևմուտքը դեմ չի եղել որոշ էթնիակական խնդիրների ուժային լուծմանը. քաղաքագետ

07.08.2009, 16:38
Արևմուտքը դեմ չի եղել որոշ էթնիակական խնդիրների ուժային լուծմանը. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Արևմուտքը դեմ չի եղել որոշ էթնիակական խնդիրների ուժային լուծմանը, կարծում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

«Արևմուտքը` որպես քաղաքական-ռազմավարական միավոր, միտված է որոշ հակամարտությունների լուծման ուժային մեթոդներին, և խոսքը միայն Հարավային Օսեթիայի մասին չէ»,- ասաց Շաքարյանցը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նրա խոսքերով` դրանում համոզվելու համար արժե հիշել 1995 թվականի դեպքերը, երբ Արևմուտքի հովանավորությամբ  խորվաթներին թույլ տրվեց ցեղասպանություն իրականացնել Սերբական Կրաինայի բնակչության նկատմամբ։ «Խոսքը 250 հազար մարդու մասին է։ Այն ժամանակ սպանում էին նույնիսկ նորածիններին, իսկ արևմտյան դիտորդները սառնասրտորեն հետևում էին դրան»,- ասաց Շաքարյանցը։

Միաժամանակ, փորձագետի խոսքերով, կոսովյան խնդրում արևմտյան երկրները մոռացան Հարավսլավիայի տարածքային ամբողջականության մասին։

«Ստեղծելով արհեստական պետություններ՝ Արևմուտքը պահանջում է դրանց տարածքային ամբողջականության պահպանում՝ միաժամանակ հանդես գալով այն ժողովուրդների դեմ, որոնք անկախության են ձգտում»,- ասաց Շաքարյանցը։

Նրա խոսքերով՝ արևմտյան երկրները կատարյալ են համարում նախկին ԽՍՀՄ ներքին վարչական սահմանները։ «Բայց եթե նախկին խորհրդային պետությունն անվանում են տոտալիտար, անմարդկային, հանցավոր, ապա ինչպե՞ս կարող են հանցավոր չլինել դրա ներքին սահմանները»,- նշեց փորձագետը։

Ըստ նրա՝ Խորհրդային Միությունում բաժանված են եղել ամբողջ ժողովուրդներ, օրինակ, լեզգինները, ավարցիները, օսերը, և այն հույսը, որ Խորհրդային Միության փլուզումով Արևմուտքը կվերականգնի արդարությունը, մանկական պարզամտություն էր, քանի որ արևմտյան երկրներին դա ձեռնտու չէ։

Միաժամանակ, փորձագետի խոսքերով, Արևմուտքին ձեռնտու էր բորբոքած պահել չեչենական պատերազմի կրակը, որպեսզի կարողանար պայթեցնել Կովկասը և «ապակայունացման շղթայի» միջով դուրս գալ Պովոլժիե, Ուրալ, Սիբիր։

Փորձագետը կարծում է, որ «տղամարդու նման» պետարազմ սկսել Ռուսաստանի դեմ՝ ռուսական հարստություններին հասնելու համար, Արևմուտքը չի վճռում և ձգտում է գործել այս կերպ։

Միաժամանակ նա նշեց, որ Արևմուտքը երբեք չի գնա Ռուսաստանի հետ բաց պատերազմինն, քանի խոսեն ՆԱՏՕ-ական չափորոշիչների և սպառազինության  կատարելության մասին, որոշիչը պատերազմում մարդկային գործոնն է։

«Կան ժողովուրդներ, որոնք պատերազմելու մեծ փորձ ունեն և կան ժողովուրդներ, որոնք այդ փորձը չունեն։ Ռուսաստան մուտք գործած ցանկացած երկիր վերջիվերջո պարտություն է կրում»,- ասաց Շաքարյանցը։ -0-