«Ժառանգություն» կուսակցության դիրքորոշումը հայկական ընդդիմության ներսում լինելու է ինքնուրույն ու կենտրոնաձիգ. կուսակցության մամուլի քարտուղար
«Ժառանգություն» կուսակցությունը կարծում է, որ այսուհետ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ ինքը պետք է որոշի իր մարտավարությունը և ապագա քայլերը, երեքշաբթի լրագրողներին մամուլի ասուլիսում հայտնեց կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը։
««Ժառանգություն» կուսակցության դիրքորոշումը հայկական ընդդիմության ներսում առավել ինքնուրույն ու կենտրոնաձիգ է լինելու»,- նշեց նա։
Խուրշուդյանի խոսքերով՝ կուսակցությունն ավարտված է համարում այն փուլը, երբ նախագահական ընտրություններում սատարել է ընդդիմության միասնական թեկնածուին։ Նա նշեց նաև, որ կուսակցությունը Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում «չի խոչընդոտել նույն միավորված թիմի մասնակցությանը», սակայն այժմ ինքնուրույն է գործելու։
Իր կողմւց Հայաստանի Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ հայկական ընդդիմությանն անհրաժեշտ է ուսումնասիրել մոլդովական փորձը, երբ վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում նրան առանց միավորվելու հաջողվեց ընդհանուր առմամբ հավաքել ավելի շատ ձայն, քան իշխող կուսակցությանը։ --0--