426.5
4.25
402.21
+21
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի ռազմական ինստիտուտները դարձել են բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման կենտրոններ. նախագահ

13:34
30 Հուլիսի 2009

Հայաստանի ռազմաուսումնական հաստատությունները դարձել են բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման կենտրոններ, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Անկախ Հայաստանի առաջին ռազմաուսումնական հաստատությունները հիմնվել են կանոնավոր բանակի ձևավորման առաջին դժվարին օրերին, երբ ակտիվ ռազմական գործողություններ էին տարվում։ Այսօր մենք արդեն կարող ենք ասել, որ դրանք վերածվել են ռազմական արվեստի՝ հարուստ ուսումնատեխնիկական հնարավորություններ և փորձառու պրոֆեսորադասախոսական ու հրամանատարական կազմ ունեցող բարձր որակավորման մասնագետների նախապատրաստման կենտրոնների

«Մեր նորանկախ հանրապետության առաջին ռազմաուսումնական հաստատությունները հիմնադրվեցին կանոնավոր բանակ ձևավորելու դժվարին օրերին, երբ դեռ ընթանում էին ակտիվ ռազմական գործողություններ։ Այսօր արդեն կարող ենք ասել, որ բոլոր ռազմական կրթօջախներն էլ դարձել են ժամանակակից ռազմարվեստի հմուտ մասնագետների պատրաստման կենտրոններ, ունեն ուսումնատեխնիկական հարուստ հնարավորություններ և փորձառու դասախոսապրոֆեսորական և հրամանատարական կազմ»,- հինգշաբթի հայտարարեց նախագահը՝ ելույթ ունենալով Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-ամյակին նվիրված շքերթի ընթացքում։

Հայաստանի նախագահը հավաստիացրեց, որ այսօր, ինչպես և նախորդ տարիներին, բանակի զինումն ու արդիականացումը, համալրումը պրոֆեսիոնալ զինվորական կադրերով, սպաների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանությունը կշարունակեն մնալ Հայաստանի կառավարության և անձամբ իր գործունեության գերակայություններից։ «Այլ կերպ լինել չի կարող»,- հայտարարեց նախագահը։

«Այսօր մենք վկան ենք նշանակալի իրադարձության՝ Հայաստանի ռազմաուսումնական հաստատությունների այս տարվա ավարտական արարողությանը։ Մի քանի օր հետո այսօրվա շրջանավարտները սկսելու են սպայի դժվարին, բայց անչափ պատվաբեր իրենց կենսագրության առաջին էջը, համալրելու են նրանց կուռ շարքերը, ովքեր աներեր և պատվախնդրորեն կանգնած են ազգային-պետական գերակա խնդրի՝ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովման առաջին գծում»,- հայտարարեց երկրի ղեկավարը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:12
23 Հոկտեմբերի 2023
Մեր կողմից բավարար քայլեր չեն արվել ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում. գերմանացի պատգամավորն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը
15:28
17 Հոկտեմբերի 2023
Փաշինյան. պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն, պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել
Փաշինյանի խոսքով, Հայաստանը պատրաստ է բոլոր գերիների, պահվող անձանց և կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին
14:55
17 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և ԵՄ–ի միջև համագործակցությունն ընդլայնելու ցանկություն կա. Փաշինյան
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն և Հայաստանը չեն սպառել հարաբերությունները նոր մակարդակ բարձրացնելու և ընդլայնելու հնարավորությունները
14:08
17 Հոկտեմբերի 2023
ԵՄ–ն կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև
ԵՄ–ն կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում
09:51
17 Հոկտեմբերի 2023
Հայաստանը պատրաստ է հայ– թուրքական սահմանի բացմանը, գնդակը Թուրքիայի դաշտում է. ԱԳՆ
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարին, փոխնախարարը շեշտել է՝ Հայաստանը պատրաստ է դրան, ու գնդակը Թուրքիայի դաշտում է
14:05
13 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Պուտին
Պուտինը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց առաքելությունը իրենց լիազորությունների շրջանակում
13:45
12 Հոկտեմբերի 2023
ՆԱՏՕ–ն փորձում է Հայաստանի միջոցով իր շահերը առաջ մղել Անդրկովկասում. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ն փորձում է Հայաստանի միջոցով իր շահերը առաջ մղել Անդրկովկասում
11:56
11 Հոկտեմբերի 2023
Հայաստանը պատրաստ է աշխատել 3+3 տարածաշրջանային ձևաչափում. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հարևան երկրների հետ աշխառել 3+3 տարածաշրջանային ձևաչափում
11:33
11 Հոկտեմբերի 2023
Արցախի ապագան մեծապես կախված է հայության պայքարից Արցախի ղեկավարներին թշնամական բանտարկությունից ազատելու համար. քաղաքագետ
Քաղաքագետը հայտարարել է, որ Արցախի ապագան մեծապես կախված է այն բանից, թե ինչպես ենք մենք՝ որպես ժողովուրդ վերաբերվում հայկական երկրորդ պետության ղեկավարների թշնամական բանտարկության մեջ գտնվելու հանգամանքին
23:57
10 Հոկտեմբերի 2023
Մենք պատրաստ ենք բացել մեր ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար. Փաշինյանը պատասխանել է Էրդողանին
Մենք պատրաստ ենք բացել մեր ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար. Փաշինյանը պատասխանել է Էրդողանին
14:07
10 Հոկտեմբերի 2023
ՌԴ ԱԳ փոխնախարարը ՌԴ–ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ–ռուսական հարաբերությունների ակտուալ հարցեր
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը երեքշաբթի ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին
13:01
09 Հոկտեմբերի 2023
Կոնֆլիկտային իրավիճակի վերջակետը դեռ չի դրվել. Գալուզինը` հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համալիրը պահպանում է ակտուալությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը