Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն աշխատանքներ է իրականացնում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հանրային գիտակցության բարձրացման ուղղությամբ

28.07.2009, 14:06
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն աշխատանքներ է իրականացնում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հանրային գիտակցության բարձրացման ուղղությամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն աշխատանքներ է իրականացնում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հասարակական գիտակցության բարձրացման ուղղությամբ:

«Մենք մշտապես աշխատում ենք այդ ուղղությամբ, կազմակերպում ենք սեմինարներ, դասախոսություններ: Այլ բան է, որ մեր ռեսուրսների սահմանափակությունը թույլ չի տալիս ընդգրկել Հայաստանի բոլոր մարզերը», - ասել է Օմբուդսմենը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

Սակայն, նրա խոսքերով, Պաշտպանի գրասենյակը շարունակում է աշխատել, բանակցություններ վարել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ՝ հանրապետության հանրակրթական հաստատություններում համապատասխան առարկաների դասավանդման մակարդակի բարձրացման նպատակով:-0-