Հայաստանում ակտիվորեն զարգանում են զբոսաշրջության այլընտրանքային տեսակները. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

24.07.2009, 15:37
Հայաստանում ակտիվորեն զարգանում են զբոսաշրջության այլընտրանքային տեսակները. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանում ակտիվորեն զարգանում են զբոսաշրջության այլընտրանքային տեսակները. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ակտիվորեն զարգանում են զբոսաշրջության այլընտրանքային տեսակները, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքերով ՝Հայաստանում հիանալի պայմաններ կան առողջարանային հանգստի զբոսաշրջության զարգացման համար այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Ջերմուկը, Դիլիջանն ու Արզնին:

«Ծրագրվում է Ջերմուկն ու Ծաղկաձորը վերածել ձմեռային զբոսաշրջության կենտրոնների», - ասաց Ապրեսյանը:

Խոսելով Ջերմուկը տարածքային զբոսաշրջային կենտրոնի վերածելու՝ ՀՀ կառավարության 2009-2012 թթ. ռազմավարության մասին՝ Ապրեսյանը նշեց, որ արդեն կոնկրետ ծրագրեր են մշակվել այդ ռազմավարության շրջանակներում, որոնք շուտով հավանության կարժանանան կառավարության կողմից:

«Մենք աշխատում ենք նաև արկածային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ՝ երիտասարդներին ներգրավելու նպատակով: Բացի այդ մենք ծրագրում ենք կազմակերպել երիտասարդական և մանկական ճամբարներ», - նշեց Զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետը:

Նա նաև նշեց, որ Հայաստանում լավ պայմաններ կան էկոտուրիզմի զարգացման համար:ւ-0-