Ռուսաստանի աջակցությամբ Դիլիջանում միջազգային գիտակրթական և տեխնոլոգիական կենտրոն կհիմնադրվի

23.07.2009, 16:39
Ռուսաստանի աջակցությամբ Դիլիջանում միջազգային գիտակրթական և տեխնոլոգիական կենտրոն կհիմնադրվի
Ռուսաստանի աջակցությամբ Դիլիջանում միջազգային գիտակրթական և տեխնոլոգիական կենտրոն կհիմնադրվի

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը և Ռուսաստանը համատեղ միջազգային գիտակրթական և տեխնոլոգիական կենտրոն կհիմնադրեն Դիլիջան  քաղաքում։

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի Դաշնության Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագիրը հավանության արժանացավ հինգշաբթի կառավարության նիստում։

Ինչպես հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, հուշագրով նախատեսվում են համագործակցության նպատակները և հիմնական ուղղությունները, համատեղ կրթական ծրագրեր։

Հուշագրի համաձայն՝ ռուսական և հայկական կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերում Դիլիջանում կենտրոն հիմադրելու վերաբերյալ երկու երկրների ներուժի ինտեգրման, գիտատեխնիկական նախագծերում համատեղ մասնակցության, նորարարական գործունեության զարգացման, կրթական ծրագրերի մշակման և Ռուսաստանի բուհերում բարձր որակավորում ունեցող հայ մասնագետների պատրաստման նպատակով։

Հուշագրին համապատասխան՝ կողմերը կհամագործակցեն այլընտրանքային էներգետիկայի, տեղեկատվական և նանոտեխնոլոգիաների, բժշկության ոլորտներում։ -0-