+17
Եղանակը Երևանում
Հայ

Զանգվածային անկարգությունների ժամանակ հատուկ նյութերի հետ վարվելու կանոնները Ոստիկանության կողմից խախտելու փաստով քրեական գործ է հարուցվել

19:09
17 Հուլիսի 2009

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում 2008թ.-ի մարտի 1-2-ին Երևանում զանգվածային անկարգությունների ժամանակ հատուկ նյութերի հետ վարվելու և պաշտոնական լիազորությունները շահագործելու կանոնները Ոստիկանության կողմից խախտելու փաստով քրեական գործ է հարուցվել, ուրբաթ հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:  

«2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Կորյուն Փիլոյանը գրավոր ցուցում է տվել նախաքննական մարմնին՝ հարուցել քրեական գործեր ոստիկանների կողմից հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու և պաշտոնական լիազորություններն անցնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների, նշանակված փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ անկարգությունների ժամանակ մահացած երեք և մարմնական վնասվածքներ ստացած երեք քաղաքացիների մարմիններից հանված օտար մարմինները հանդիսանում են «Չերյոմուխա-7»  տեսակի փամփուշտներից կրակված գազային նռնակներ և դրանց պլաստմասե խցաններ: Պարզվել են նաև այն ենթասպաների ինքնությունը, ովքեր դեպքի օրն օգտագործել են  նշված տեսակի կարաբինները:

Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ ՆԳՆ «Հատուկ տեխնիկա և կապ» ԳՀՄ պետական ձեռնարկությունում անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ «Չերյոմուխա-7» տեսակի փամփուշտների կիրառումը բաց տարածության մեջ չի արգելվում, արգելվում է անմիջապես մարդու վրա կրակը: Կրակը կարող է արձակվել իրավախախտների մոտ գտնվող տեղանքի կամ օբյեկտների վրա՝ հաշվի առնելով իրավախախտների վրա գազային ամպի տեղափոխումն ապահովող քամու ուղղությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ոստիկանության ՓՔ վարչությունում անցկացված փորձաքննությամբ հիմնավորվել է, որ դիակներից և վիրավոր քաղաքացիների մարմիններից հանված «Չերյոմուխա-7» տեսակի փամփուշտների գազային նռնակների պլաստմասսե խցանների վրա կան կողմնակի հետքեր՝ դեֆորմացիաներ, պատռվածքներ, շփման և հպման հետքեր, որոնք առաջացել են պինդ մարմինների հետ բախման կամ արգելանյութի միջոցով անցնելու հետևանքով:

Նույն եզրակացությամբ արձանագրվել է նաև, որ պատին կամ այլ արգելքի բախվելուց հետո հետացատկի դեպքում /ինչպես նաև որևէ արգելքի միջով անցնելուց հետո/ «ՙՉերյոմուխա-7» տեսակի փամփուշտների գազային նռնակները՝ կախված բախման անկյունից և արգելանյութի հատկություններից, կարող են մարդուն անգամ մահացու վնասվածքներ պատճառել:

«Փաստորեն 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կանխման ընթացքում ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողները խախտել են զենքի՝  հրազեն հանդիսացող ԿՍ-23 հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները, որի հետևանքով անզգուշությամբ երեք քաղաքացու մահ և ևս երեք քաղաքացու առողջությանը տարբեր ծանրության աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառել: Այսպիսով, քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողների կողմից կատարված հանցագործության դեպքեր, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի հատկանիշներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ՝ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԺ 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովը տրամադրել է 2008թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ տեսագրություններ պարունակող լազերային սկավառակ, որում վահաններով և մահակներով զինված ոստիկանության աշխատակիցները Հանրապետության հրապարակում վազում են քաղաքացիական հագուստով անձանց հետևից, այնուհետև հատուկ միջոց հանդիսացող ռետինե մահակներով հարվածում են անհայտ քաղաքացուն: Նույն տեսասկավառակում ոստիկանության աշխատակիցները երկու քաղաքացիական անձանց բերման ենթարկելիս և «Վազ 2121» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենան նստեցնելիս բռնություն են գործադրում նրանց նկատմամբ՝ձեռքերով և ոտքերով հարվածում վերջիններին:

«Այսինքն, պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ոստիկանության աշխատակիցները դիտավորությամբ կատարել են իրենց լիազորությունների շրջանակներից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ՝ զուգորդված բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ: Այսպիսով, քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված հանցագործության դեպքեր, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Հարուցված քրեական գործերը միացվել են 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ