Իրանում Տու-154-ի վթարի ենթարկման պատճառ կարող էր հանդիսանալ անձնակազմի սխալը. ԱԱԱ նախագահ
Իրանում Տու-154-ի վթարի ենթարկման պատճառ կարող էր հանդիսանալ անձնակազմի սխալը, կարծում է Ազգային ավիացիոն ասոցիացիայի նախագահ Դմիտրի Ադբաշյանը:
Նրա խոսքերով, չնայած ապացույցներ կան, որ ինքնաթիռի մեկ կամ երկու շարժիչը օդում այրվել են, բայց Տու-154-ի կառուցվածքն այնպիսին է, որ անգամ երեքից 2 շարժիչների շարքից դուրս գալու դեպքում, այն կարող է շարունակել թռիչքը:
Ադբաշյանի կարծիքով, իրանական ինքնաթիռի վթարը կարող է նման լինել 80-ականներին Կրասնոյարսկում տեղի ունեցած ողբերգությանը, երբ շարժիչներից մեկում բռնկված հրդեհը հանգցնելու համար անձնակազմի հրամանատարը սխալմամբ անջատել էր մյուսը, ինչն էլ վթարի էր հանգեցրել:
Սակայն փորձագետը չբացառեց և այլ հնարավոր վարկածներ, այդ թվում ավազամրրիկի կամ ահաբեկչական գործողության տարբերակները:
Ադբաշյանն ընդգծեց, որ իրարանացումն ավիավթարի շուրջ բացատրվում է պարզապես դրա հանդեպ գերուշադրությամբ: «Ավիավթարի կապակցությամբ ոչ ոք մամուլի ասուլիսներ չի հրավիրում»,- հեգնանքով նշեց փորձագետը:
Ադբաշյանն ասաց, որ ավիացիոն պատահարների արդյունքում աշխարհում ամեն տարի զոհվում է մոտ 800 մարդ, այն դեպքում, երբ միայն Ռուսաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով ամեն տարի մահանում է 35 հազար մարդ, երկու անգամ ավելի շատ, քան աֆղանական պատերազմում:
Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը չորեքշաբթի ավիավթարի է ենթարկվել Թեհրանի մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 168 մարդիկ զոհվել են, որոնցից 15-ն անձնակազմի անդամներն էին: ՀՀ ԱԳՆ-ի տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է շուրջ 40 հայ, որոնցից հինգը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
Փրկարարները գտել են չորեքշաբթի վթարի ենթարկված Տու-154-ի բոլոր երեք «սև արկղերը», սակայն դրանցից երկուսը խիստ վնասված են: 0-