Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքում է պաշտպանության նախարարի կողմից թանկարժեք առանձնատուն գնելու մասին լուրերը

17.07.2009, 13:26
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքում է պաշտպանության նախարարի կողմից թանկարժեք առանձնատուն գնելու մասին լուրերը

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը հերքել է որոշ ԶԼՄ-ների տարածած լուրերը՝ Սեյրան Օհանյանի կողմից Երևանի մեծ կենտրոնում մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն գնելու վերաբերյալ։

«Հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այդ տանը բնակվում է վարձակալական հիմունքներով»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Շահսուվարյանը։--0--