Իրանում ТУ-154 ինքնաթիռի վթարի զոհերի հարազատները մեկնել են ողբերգության վայր

16.07.2009, 17:56
Իրանում ТУ-154 ինքնաթիռի վթարի զոհերի հարազատները մեկնել են ողբերգության վայր

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Իրանում ТУ-154 ինքնաթիռի վթարի զոհերի հարազատները մեկնել են ողբերգության վայր, որը գտնվում է իրանական Կազվին քաղաքի մերձակայքում։

Ինչպես նշվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հաղորդագրությունում, զոհվածների հարազատներին ուղեկցում են Թեհրանի թեմի առաջնորդը, Իրանի հայկական համայնքի և Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ։ Վթարի տեղում հոգեհանգիստ կմատուցվի և ծաղիկներ կդրվեն։

Կիրակի՝ հուլիսի 19-ին, Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում կմատուցվի  հոգեհանգստի կարգ, որը կմատուցի Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։
 
Թեհրանի հայկական թեմի ճշտված տվյալներով՝ վթարի ենթարկված ինքնաթիռում գտնվել է հայկական ազգության 44 մարդ, որոնցից մեկը՝ երեխա։

Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը չորեքշաբթի ավիավթարի է ենթարկվել Թեհրանի մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 168 մարդիկ զոհվել են: -0—