Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա՝ հանդիպելու Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի հետ

14.07.2009, 15:43

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը մեկօրյա պաշտոնական այցով մեկնեց Մոսկվա, ուր հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցում են Երուսաղեմի Հայոց Պատրիարքության պատրիարքական փոխանորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Կ.Պոլսի Հայոց Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ  Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը, Գագիկ Ղազինյանը և Հովնան աբեղա Հակոբյանը` իբրև գավազանակիր:--0--