+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական կողմի ներկայացրած հիմնական սկզբունքներն արտացոլված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող դրույթներում. ՀՀ ԱԳ փոխնախարար

11:07
14 Հուլիսի 2009

Հայկական կողմի ներկայացրած երեք հիմնական սկզբունքներն արտացոլված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հրապարակված դրույթներում, Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին վերջերս հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Երևանին և Բաքվին կներկայացվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին առաջարկությունների տարբերակը:

Հայտարարության մեջ նախագահները հանձնարարում են իրենց միջնորդներին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի 29-ի մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների հիմնական սկզբունքների ձևակերպումների վերաբերյալ վերջին առաջարկությունները:

Դրան զուգահեռ հրապարակվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները:

«Այստեղ արտացոլված են հայկական կողմի ներկայացրած այն երեք սկզբունքները, որոնց շուրջ մենք աշխատում ենք և կշարունակենք աշխատել», - նշել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Նրա խոսքերով, այս սկզբունքներից առաջինը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակին:

«Իր բախտը պետք է որոշի միայն ԼՂՀ-ի բնակչությունը՝ հանրաքվեի միջոցով, որի արդյունքները պարտադիր են բոլորի համար: Մինչ այդ հանրաքվեն նախատեսված է միջանկյալ կարգավիճակ, որի դեպքում ԼՂՀ-ն ունի որոշակի միջազգային սուբյեկտություն», - ընդգծել է Քոչարյանը:

Նրա կարծիքով, երկրորդ կարևոր հանգամանքը ԼՂՀ-ի և Հայաստանի միջև հուսալի ցամաքային կապն է:

«Եվ, վերջապես, չափազանց կարևոր դրույթ է՝ միջազգայնորեն ամրագրված բազմաշերտ համակարգը, որն ապահովում է ԼՂՀ-ի բնակչության անվտանգությունը», - ասել է ԱԳ փոխնախարարը:

«Իրականում բանակցությունները դեռ շարունակվելու են: Դա ամենևին էլ չի նշանակում, որ տպագրված է մի փաստաթուղթ, որը ենթակա է ստորագրման: Սա բավականին լուրջ աշխատանք է, որի ընթացքում անհրաժեշտ է հսատկեցնել բոլոր այն դրույթները, որոնք լուրջ մոտեցումներ և մանրակրկիտ աշխատանք են պահանջում», - ասել է Քոչարյանը:

Խոսելով Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպման մասին՝ Քոչարյանն ընդգծել է, որ մի կողմից դա հերթական հանդիպում կլինի, իսկ մյուս կողմից՝ հանդիպում, որը հաջորդում է երեք պետությունների ղեկավարների կողմից արված հայտարարությանը:

Նրա խոսքերով, այդ հանդիպման ընթացքում կքննարկվեն մի շարք դրույթներ, և ընդհանուր առմամբ հստակություն կմտցվի բանակցություններում:

Սակայն Քոչարյանը նշել է, որ չարժե ակնկալել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների նախագահների հայտարարությունից հետո միանգամից կլուծվեն որոշ հարցեր, քանի որ շատ հարցերի շուրջ կողմերը տարբեր մոտեցումներ ունեն:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը ծրագրվում է կազմակերպել Մոսկվայում, հուլիսի կեսերին «ՌԴ նախագահի մրցանակի ձիարշավ» միջազգային ոչ պաշտոնական միջոցառման ընթացքում: Ալիևն ու Սարգսյանը վերջին անգամ հանդիպել են հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին:

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց:

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ:

 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները: Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը:

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ:

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ