ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի կենցաղում, կյանքում և տնտեսությունում այդքան էլ ցայտուն կերպով չի շոշափվում, ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։
«Կան երկրներ, այդ թվում՝ ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի պետությունները, որտեղ ճգնաժամի պայմաններում լուրջ և տեսանելի հետևանքներ են առաջացել՝ սոցիալական խնդիրներ, աշխատավարձերի կրճատումներ, ոչ կառավարելի իրավիճակներ, ֆինանսական մեծ խնդիրներ, բանկերի սնանկացումներ։ Նմանատիպ երևույթներ Հայաստանում չկան»,- ուրբաթ ասաց նա լրագրողներին։
«Մեզ հաջողվում է համեմատաբար կայուն և առանց լուրջ ցնցումների առաջ ընթանալ այս իրավիճակում»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ դրան հասնելն այդքան էլ հեշտ չէ։
Նա նշեց, որ հայկական տնտեսությունը մտել է «համաշխարհային տնտեսական տուրբուլենտության գոտի»։ Միաժամանակ, նախարարի խոսքերով, անձնակազմի վրա այդ պայմաններում խնդիր է դրվել ինքնաթիռը դուրս բերել անվտանգ գոտի, ընդ որում այնպես, որ ուղևորներն առանձնապես չնկատեն ինքնաթիռի՝ տուրբուլենտության գոտում գտնվելը։
«Մենք փորձում ենք այդ անել։ Առաջին հերթին, մենք բավական լուրջ քանակությամբ լրացուցիչ վառելիք ենք վերցրել, ինչը թույլ կտա շարժիչներին՝ շինարարության, մետաղագործության և այլ ոլորտներին, արդունավետ աշխատել, որպեսզի մյուս ճյուղերը կարողանան տուրբուլենտության գոտում իրենց վստահ զգալ»,- ասաց նա։ -0-