ՀՀ ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի հարցերով բրիտանացի նախարարի հետ

10.07.2009, 11:03
ՀՀ ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի հարցերով բրիտանացի նախարարի հետ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի  հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով նախարար Գլենիս Քինոքի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-