ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնող կառույցների համագործակցությունն ավելի է ամբողջացնում երկկողմ գործակցությունը, նախօրեին Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպան Ժան-Պոլ Դելեվուայի հետ ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ժամանակ Նալբանդյանը բարձր է գնահատել տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական բարեկամական և բարձր մակարդակի հարաբերությունները:
Ժան-Պոլ Դելեվուան իր հերթին նշել է, որ մեծ հաճույքով է այցելում Հայաստան և նպատակ ունի Ֆրանսիայի փորձն ի նպաստ բերել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առավել կատարելագործմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում իրականացվող ժողովրդական բարեփոխումների վերաբերյալ: -0-