ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների ֆուտբոլի հավաքականներն այսօր կպայքարեն ՀՀ վարչապետ գավաթի համար

03.07.2009, 12:57
ՀՀ պաշտպանության և  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների ֆուտբոլի հավաքականներն այսօր կպայքարեն ՀՀ վարչապետ գավաթի համար

հուլիսի, /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Երևանում տեղի կունենա «ՀՀ վարչապետի գավաթ-2009» ֆուտբոլային միջգերատեսչական մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:

«Եզրափակչում ուժերը կչափեն ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների հավաքականները», - ասել է Շահսուվարյանը:

Հանդիպմանը ներկա կլինեն ՀՀ վարչապետը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը, կառավարության անդամներ:-0-