ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհավորական խոսքում մասնավորապես ասվում է. «Մեծարգո պարոն նախագահ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ձեր ծննդյան 55-ամյա հոբելյանի առթիվ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի»:-0