431.08
4.38
402.99
+9
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գրքի շնորհանդեսը

11:08
25 Հունիսի 2009

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ (Ռուսաստան), Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում հունիսի 26-ին, Մոսկվայի տան Մշակութային-գործարար կենտրոնի ցուցահանդեսների սրահում:

«Խաղաղություն Ղարաբաղին» գրքում Կազիմիրովը պատմում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական գործունեության մասին, ներկայացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակներում անցկացված բանակցությունների ժամանակագրությունը, ինչպես նաև բանակցությունների ընթացքում ստորագրված հիմնական միջազգային փաստաթղթերը:

Գրքում ներկայացված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին հեղինակի հիշողությունները, հիմնականում՝ այն շրջանի վերաբերյալ, երբ նա գլխավորում էր Ռուսաստանի միջնորդական առաքելությունը, ՌԴ նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցերով ներկայացուցիչն էր, ինչպես նաև Ռուսաստանից ԵԱՀԿ Մինսկի մասնակիցն ու համանախագահը (1992-96):

«Կազիմիրովի գիրքը հայրենական գրականության մեջ լայնամասշտաբ պատերազմի վերածված հակամարտության պատմության, ինչպես նաև Ռուսաստանի միջնորդական գործունեության մանրամասն և փաստագրված լուսաբանումն է, որը 1994թ.-ի մայիսի 12-ին հանգեցրեց հրադադարի մասին համաձայնագրի ձեռքբերմանը», - ասվում է հրատարակության ծանոթագրության մեջ:

Գիրքը բաղկացած է երկու հիմնական բաժնից, որտեղ Կազիմիրովը ներկայացնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ իր հիշողություններն ու հիմնական փաստարկները:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ գիրք գրելու հիմնական պատճառների թվում Կազիմիրովն իր կայքում նշում է «ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի և հատկապես գործընթացում Ռուսաստանի դերի մասին բազմաթիվ անճշտությունները, կուտակումները, խառնաշփոթությունները, կեղծ տարբերակները, պահանջատիրական պնդումները»:

«Քչերին է բախտ վիճակվել այդ ժամանակ իմանալ գործընթացի մասին ավելի շատ, քան ինձ: Անհրաժեշտ է վերջ դնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերի շուրջ առաջացած ստին և անհիմն մեղադրանքներին...», - նշում է գրքի հեղինակը:

Վլադիմիր Կազիմիրովը ռուսական միջնորդական առաքելության նախկին ղեկավարն (1992-1996 гг.) ու ՌԴ նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման հարցերով լիազոր ներակացուցիչն է եղել: Այժմ նա զբաղեցնում է Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահի պաշտոնը: Բազմաթիվ գիտական հոդվածների և գրքերի հեղինակ է:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան