Չինաստանը 15 միլիոն յուանի տեխնիկական աջակցություն կտրամադրի Հայաստանին

24.06.2009, 18:06
Չինաստանը 15 միլիոն յուանի տեխնիկական աջակցություն կտրամադրի Հայաստանին

Չինաստանը 15 միլիոն յուանի տեխնիկական աջակցություն կտրամադրի Հայաստանին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Աջակցությունը կտրամադրվի Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության  կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին ստորագրված համաձայնագրի շրջանակներում»,- ասված է հաղորդագրության մեջ:  

Համաձայնագիրը հունիսի  24-ին ՀՀ ԱԳՆ-ում ստորագրել են ՀՀ արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը և Հայաստանում Չինաստանի դեսպան Ցզյուին Խունը:--0-