Հայաստանի ԱԳՆ-ն հաստատում է, որ ՀՀ և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների հանդիպումը տեղի կունենա Փարիզում

22.06.2009, 18:41
Հայաստանի ԱԳՆ-ն հաստատում է, որ ՀՀ և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների հանդիպումը տեղի կունենա Փարիզում

ՀՀ արտգործնախարարության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը հաստատեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը տեղի կունենա Փարիզում

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Նալբանդյանի և Մամեդյարովի հերթական հանդիպումը տեղի կունենա հունիսի 26-ին Փարիզում:

Արտաքին քաղաքական գերատեսչութհյունների ղեկավարները կքննարկեն ԼՂՀ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ տիրող իրավիճակը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-