ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Սիրիայի նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը
18.06.2009,
13:08
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Սիրիայի նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադի և տիկին Ասմա ալ-Ասադի հրաժեշտի արարողությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
«Մինչ հրաժեշտը երկու երկրների ղեկավարներն ամփոփել են այցի արդյունքները»,- նշված է հաղորդագրության մեջ:-0-