Հայաստանում կայացավ Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված արագ շախմատի մրցաշարը

17.06.2009, 20:03
Հայաստանում կայացավ Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված արագ շախմատի մրցաշարը
Հայաստանում կայացավ Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված արագ շախմատի մրցաշարը

Չորեքշաբթի Երևանում վետերանների շրջանում անցկացվեց Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված արագ շախմատի առաջին մրցաշարը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը, ովքեր ծաղիկներ դրեցին Տիգրան Պետրոսյանի՝ Երևանում Շախմատի տան հարևանությամբ տեղադրված արձանին:

Շախմատի տանն անցկացված մրցաշարին մասնակցեց 8 վետերան-շախմատիստ՝ Էդուարդ Մնացականյանը /Հայաստանի հնգակի չեմպիոն/, Ադոլֆ Դեմիրխանյանը /Հայաստանի կրկնակի չեմպիոն/, Ալեքսան Մանուկյանը /Հայաստանի կրկնակի չեմպիոն/, Սլավիկ Մովսիսյանը /ՀՀ չեմպիոն/, ինչպես նաև ՖԻԴԵ-ի սպորտի վարպետ Վոլոդյա Հայրապետյանը, Վրեժ Օրդյանն ու Ռոման Հակոբյանը: 

Մրցաշարն անցկացվեց շրջանային համակարգով: Առաջին հինգ տեղը զբաղեցրած շախմատիստները դրամական պարգևներ կստանան:

Բացի այդ, կազմակերպվել է միաժամանակյա խաղի երկու սեանս, որոնք տվել են օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանն /հայ մեծ գրոսմայստերի անվանակիցը/ ու կրկնակի օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը:

Հունիսի 17-ին նախկին ԽՍՀՄ շատ երկրներում նշում են շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան տարեդարձը: Պետրոսյանը մահացել է 1984 թ.-ին Մոսկվայում, բայց Ռուսաստանում մինչ օրս կան նրա տաղանդի մեծ թվով երկրպագուներ, ովքեր հիշում են նրան: Նրանց թվում են մի շարք հայտնի ռուս շախմատիստներ, ովքեր անձամբ են ճանաչել Պետրոսյանին: Նրանք մեծ ակնածանքով են հիշում շախմատի արքային: -0-