ՀՀ պաշտպանության նախարարն ու Հնդկաստանի դեսպանը հայ-հնդկական հարաբերությունների ամրապնդման հույս ունեն

17.06.2009, 19:52
ՀՀ պաշտպանության նախարարն ու Հնդկաստանի դեսպանը հայ-հնդկական հարաբերությունների ամրապնդման հույս ունեն

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Րինա Պանդեյը հայ-հնդկական հարաբերությունների ու բարեկամական կապերի ամրապնդման հույս ունեն, այդ թվում և ռազմական ոլորտում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:  

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, չորեքշաբթի Օհանյանը հանդիպել է դեսպանի հետ վերջինի պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Րինա Պանդեյին` արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած անձնական ավանդի համար և հաջողություն մաղթեց նրան` հետագա առաքելություններում:

Նա նաև նշեց, որ Հայաստան-Հնդկաստան բարեկամական հարաբերություններն արժևորվում են նաև նրանով, որ դրանք արտահայտում են պատմական ավանդույթները շարունակելու մեր երկու ժողովուրդների ձգտումը:-0-