Երևանի քաղաքապետը նշանակել է մայրաքաղաքի վարչական շրջանների նոր ղեկավարների

17.06.2009, 17:48
Երևանի քաղաքապետը նշանակել է մայրաքաղաքի վարչական շրջանների նոր ղեկավարների
Երևանի քաղաքապետը նշանակել է մայրաքաղաքի վարչական շրջանների նոր ղեկավարների

Երևանի նորընտըիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը չորեքշաբթի նշանակել է մայրաքաղաքի վարչական շրջանների նոր ղեկավարներին, տեղեկացվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:   

Մայրաքաղաքի քաղաքապետի որոշմամբ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռուբեն Հովսեփյանը, Ավան շրջանի ղեկավար՝ Մանվել Ջավադյանը, Արաբկիր շրջանի ղեկավար՝ Համլետ Մարգարյանը, Դավիթաշեն շրջանի ղեկավար՝ Արթուր Գևորգյանը, Էրեբունի շրջանի ղեկավար՝ Արմեն Հարությունյանը, Կենտրոն շրջանի ղեկավար՝ Գագիկ Գյանջումյան:  

Երևանի քաղաքապետի որոշմամբ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Դավիթ Օհանյանը, Նոր Նորք շրջանի ղեկավար՝ Դավիթ Պետրոսյանը, Նորք Մարաշ շրջանի ղեկավար՝ Վարազդատ Մկրտչյանը:   

Նուբարաշեն վարչական շրջանում, քաղաքապետի որոշմամբ, կղեկավարի Մհեր Հովհաննիսյանը, Շենգավիթ շրջանում՝ Սարգիս Հովհանիիսյանը, Քանաքեռ-Զեյթունում՝ Արայիկ Քոթանջյանը:

Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի որոշմամբ, երեք վարչական շրջանում նոր ղեկավարներ են նշանակվել:     

Կենտրոն շրջանում Գագիկ Գյանջումյանը փոխարինել է հենց Բեգլարյանին, իսկ Ավան շրջանում Տարոն Մարգարյանին, ով ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել էր Երևանի Ավագանու խորհրդում, փոխարինել է Մանվել Ջավադյանը: Ղեկավարի իր պաշտոնը չի պահպանել նաև Արաբկիր շրջանի թաղապետ Ալբերտ Երիցյանը:  

Մայիսի 31-ին Երևանում անցկացվեցին Ավագանու առաջին ընտրությունները: Դրանց արդյունքներով, Ավագանու կազմ անցան Հայաստանի Հանրապետական, Բարգավաճ Հայաստան կուսակցությունները և ընդդիմադիր ՀԱԿ-ը: Ձայների հաշվարկի արդյունքների համաձայն, Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետ դարձավ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանը:--0-