Սիրիայի նախագահը Իսրայելին չի համարում այն գործընկերը, որի հետ կարելի է բանակցությունների սեղանի շուրջ նստել

17.06.2009, 16:52
Սիրիայի նախագահը Իսրայելին չի համարում այն գործընկերը, որի հետ կարելի է բանակցությունների սեղանի շուրջ նստել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չորեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Իսրայելին չի համարում այն գործընկերը, որի հետ կարելի է բանակցությունների սեղանի շուրջ նստել:

«Մենք ներկայացրել ենք Մերձավոր Արևելքի կարգավորման գործընթացի հետ կապված մեր մոտեցումները: Ես ՀՀ նախագահին բացատրեցի, որ այսօր չկա իսրայելական այնպիսի գործընկեր, որը կարողանար բանակցությունների սեղանի շուրջ նստել: Մենք նման գործընկեր չենք տեսնում և մոտ ապագայում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարեցնենք խաղաղ գործընթացը»,- ասաց Ասադը ՀՀ նախագահի հետ բանակցությունների արդյունքում: 
 
Նրա խոսքերով, եթե նման գործընկեր հայտնվի, ապա խաղաղ գործընթացը կարագանա: 

Ասադն ընդգծեց, որ խոսելով խաղաղ գործընթացի մասին, չի կարելի անտեսել պաղեստինյան հարցը և պաղեստինցի ժողովրդի տառապանքը:

Նրա խոսքերով, ծանր սոցիալական իրադրությունը Գազայի հատվածում բացասական հետք է թողնում խաղաղ գործընթացի վրա: -0-