Իրանի հայկական համայնքին հետընտրական բախումների հետևանքներ չեն սպառնում. փորձագետ

17.06.2009, 16:35
Իրանի հայկական համայնքին հետընտրական բախումների հետևանքներ չեն սպառնում. փորձագետ

Իրանի հայկական համայնքին հետընտրական բախումների հետևանքներ չեն պառնում, կարծում է Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Սևակ Սարուխանյանը:

«Թեկնածուներից երկուսն էլ միշտ դրական են գնահատել Իրանի հայկական համայնքի դերը, նպատակ ունեն աջակցելու դրա ներկայացուցիչների հետ կրոնական ու ազգային երկխոսությանը»,- ասաց Սարուխանյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով նախագահական ընտրությունների արդյունքները Իրանում:

Ինչ վերաբերում է հաղթանակ տարած գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, ապա, Սարուխանյանի խոսքերով, նա վերջին տարիներին ընթացքում ակտվիվ կերպով աջակցել է հայկական համայնքին, մասնավորապես պետբյուջեից միջոցներ հատկացնելով Իրանի հայկական համայնքի մշակութային, կրթական ու մարզական զարգացմանը:

Մյուս կողմից, փորձագետի խոսքերով, հենց հայկական համայնքը, լինելով ազգային ու կրոնական փոքրամասնություն, իրեն բավականին պասիվ է պահում և չի խառնվում Իրանի ներքաղաքական կյանքին, այդ թվում՝ հետընտրական գործընթացներին:

«Համայնքը պատրաստ է սատարել ընտրություններում հաղթած ցանկացած թեկնածուի»,- ասաց Սարուխանայնը:

Ուրբաթ օրը տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն, գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հավաքել է 62,63 տոկոս, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ նախկին վարչապետ Միրհոսեյն Մուսավին՝ 33,75 տոկոս, մյուս երկու թեկնածուները հավաքել են ավելի քան 2 տոկոս:

Արդյունքները հայտարարելուց հետո Թեհրանի փողոցներ են դուրս եկել Ահմադինեժադի հակառակորդներն ու քվեարկության արդյունքներից դժգոհ մարդիկ: Բողոքողներն իրականացնում էին հրկիզումներ, ավերում էին խանութներ: Ոստիկանության հետ բախումներին ընդդիմության հազարավոր կողմնակիցներ էին մասնակցում:-0-