Հայաստանը հաստատակամ է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները

17.06.2009, 11:36
Հայաստանը հաստատակամ է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները

Հայաստանը հաստատակամ է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները` հանահունչ Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորություններին, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում գտնվող ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Ժորժ Կոլոմբիեի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարը գոհունակություն է հայտնել ԵԽԽՎ ու Եվրոպայի խորհրդի այլ կառույցների հետ Հայաստանի համագործակցության կապակցությամբ:

Ջոն Պրեսկոտը և Ժորժ Կոլոմբիեն, խոսելով ԵԽԽՎ բանաձևերի կատարման ընթացքի մասին, նշել են բարեփոխումների գործընթացում գրանցված առաջընթացն ու  ողջունել են համաներում հայտատարելու վերաբերյալ ՀՀ նախագահի նախաձեռնությունը:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև տարածաշրջանային հարցեր: - 0-