+11
Եղանակը Երևանում
Հայ

Թուրք-սիրիական մերձեցումն ազդել է հայ-սիրիական հարաբերությունների վրա. փորձագետ

17:34
16 Հունիսի 2009

2000 թ.-ին նախագահ Բաշար Ասադի իշխանության գալուց հետո նկատվող թուրք-սիրիական մերձեցումն ինչ-որ տեղ ազդել է հայ-սիրիական հարաբերությունների վրա, կարծում է հայ արևելագետ Սուրեն Մանուկյանը:

Նրա խոսքերով՝ մինչ այդ թուրք-սիրիական հարաբերությունները լարված էին՝ անգամ հագեցած ռազմական բախումներով:

«2000 թ.-ից, երբ Սիրիայի նախագահ դարձավ Հաֆիզ Ասադի որդի Բաշար Ասադը, Սիրիայի ու Թուրքիայի միջև հարաբերություններն անշեղորեն զարգանում են»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տված ասուլիսի ժամանակ ասաց մանուկյանը:

Նա ընդգծեց, որ կողմերը լուծում են բոլոր վիճելի հարցերը, անգամ այնպիսի բարդ հարց, ինչպիսին է Եփրատի ջրային ռեսուրսների օգտագործումը:  

«Երկու կողմերն էլ բոլոր խնդիրները մի կողմ են թողել՝ որպես հիմնական խնդիր դիտարկելով քրդերի գործոնը»,- նշեց փորձագետը: Նրա խոսքերով՝ հաշվի առնելով Իրաքի հյուսիսում կիսանկախ քրդական պետության առկայությունը, այդ գործոնը որպես սպառնալիք չի կարող չդիտարկվել երկու երկրում էլ:

Մանուկյանն ընդգծեց, որ հենց թուրք-սիրիական մտերմացման հետ են փորձագետները կապում հայ-թուրքական հարաբերություններում ծագած որոշ հարցեր, մասնավորապես, Հայոց ցեղասպանության հարցում սիրիական դիրքորոշման փոփոխությունը:

Միաժամանակ փորձագետը հիշեցրեց, որ Սիիայի նախագահը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հատարարել էր, որ բավարարված է հայ-թուրքական հարաբերությունների լավացումից:

Այս առնչությամբ Մանուկյանը նշեց, որ Սիրիայի նախագահի վաղվա այցը Երևան տեղավորվում է հայ-թուրքական հարաբերությունների փոփոխման ձևաչափում: «Սա ամենահարմար պահն է, որ Սիրիայի նախագահը կարող է ժամանել Հայաստան՝ չնեղացնելով Թուրքիային, որը դառնում է սիրիացիների ռազմավարական գործընկերը»,- նշեց փորձագետը:

Նա ասաց, որ սիրիական ու թուրքական մամուլը չեն բացառում այն, որ Սիրիան կարող է միջնորդ դառնալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում:
 
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:

Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։

Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես են եկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, որտեղ խոսվում է «ճանապարհային քարտեզ» սահմանելու մասին։ --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ