ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը կապի ոլորտում խնդիրների կարգավորման աշխատանքային խմբի աշխատանքի արդյունավետության հույս ունի

12.06.2009, 17:35
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը կապի ոլորտում խնդիրների կարգավորման աշխատանքային խմբի աշխատանքի արդյունավետության հույս ունի

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հույս ունի, որ կապի ոլորտում խնդիրների կարգավորման աշխատանքային խմբի աշխատանքն արդյունավետ ու բաց կլինի:  

Այս մասին նա ասաց ուրբաթ աշխատանքային խմբի առաջին հանդիպման ժամանակ, հայտնում է տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքը:

Հանդիպմանը մասնակցեցին պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ:

Նախարարի խոսքերով՝ խմբի ստեղծումը պայմանավորված է ոլորտի առջև ծառացած բազում խնդիրների լուծման և կապի ոլորտի զարգացման նպատակով:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստվում է առաջիկայում օրենսդրական փոփոխություններ կատարել կապի ոլորտում, ինչի համար ակնկալվում է ոչ միայն պետական մարմինների, այլև մասնավոր կազմակերպությունների աջակցությունը և առաջարկությունները:

Աշխատանքային խմբի գործունեությունը ղեկավարող ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Վալտեր Մարությանը մասնակիցերին հորդորեց աշխատել փոխըմբռնման և փոխհամագործակցության մթնոլորտում:

Նա նշեց կապի ոլորտում տեղ գտած մի շարք խնդիրներ, այդ թվում` օրենսդրական դաշտի անկատարությունն ու մարզային կապի անմխիթար վիճակը:-0-