411
5.11
388.18
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը. նախագահ

18:46
09 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը, հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆպետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Սարգսյանի խոսքերով՝ Հայաստանը չափազանց կարևորում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացումը և բարձր է գնահատում երկրի տնտեսության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՆ կառավարության գործադրած ջանքերը:

Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ երկրորդ շաբաթն է, ինչ ստանձնել է պաշտոնը, և իր առաջին արտասահմանյան ուղևորությունը սկսում է Հայաստանից: Նա ասել է, որ ամերիկյան կողմը կարևորում է Հայաստանի հետ համագործակցության ընդլայումը, ինչպես նաև մեծ ուշադրությամբ հետևում է տարածաշրջանային զարգացումներին:

Նախագահ Սարգսյանը և պետքարտուղարի տեղակալ Գորդոնը հանգամանալի զրույց են ունեցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Նշելով, որ սա պատմական հնարավորություն է, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է թե Հայաստանի, թե Թուրքիայի և թե տարածաշրջանի շահերից, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը վերահաստատել է այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին Միացյալ Նահանգների վարչակազմի անվերապահ աջակցությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանը հակիրճ ներկայացրել է խնդրի պատմությունը և պաշտոնական Երևանի դիրքորոշումը:

Հանրապետության նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ Հայաստանի հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է մադրիդյան առաջարկությունների հիման վրա շարունակել բանակցել:
 

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ կապված հարցերին:--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
22:01
20 Փետրվարի 2023
Ռուսաստանը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկումը
21:09
18 Փետրվարի 2023
Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը
21:01
18 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում. ՎԻԴԵՈ
10:15
17 Փետրվարի 2023
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապահովի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում
00:02
17 Փետրվարի 2023
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով