«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստն ինքնասպանություն է գործել

09.06.2009, 16:23
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստն ինքնասպանություն է գործել

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստ 18-ամյա Սարգիս Արոյանն ինքնասպանություն է գործել, տեղեկացնում է «Փյունիկ» ՖԱ պաշտոնական կայքը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, երիտասարդ ու խոստումնալից հարձակվողը համարվում էր հեռանկարային ֆուտբոլիստ։

«Փյունիկ»  ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը և ֆուտբոլիստները խորին ցավակցություն են հայտնում երիտասարդ ֆուտբոլիստ Սարգիս Արոյանի ողբերգական մահվան կապակցությամբ և ցավակցում ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Արոյանի ինքնասպանության պատճառներն առայժմ անհայտ են։ Վերջին կես տարվա ընթացքում ֆուտբոլիստը ժամկետային ծառայություն էր անցնում ՀՀ Զինված ուժերում։ -0-