«Քաղաքացիական ծառայության արդի հիմնախնդիրները և զարգացման միտումները» թեմայով սեմինար կանցկացվի Աղվերանում

08.06.2009, 14:01
«Քաղաքացիական ծառայության արդի հիմնախնդիրները և զարգացման միտումները» թեմայով սեմինար կանցկացվի Աղվերանում

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հունիսի 12-14-ը «Քաղաքացիական ծառայության արդի հիմնախնդիրները և զարգացման միտումները» թեմայով սեմինար կանցկացվի Աղվերանում, հայտնեց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Սեմինարը կազմակերպվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) աջակցությամբ, ԵՄ SIGMA ծրագրի և ՀՀ  քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից։

Սեմինարին կմասնակցեն քաղաքացիական ծառայության համապատասխան մարմինների վարչակազմերի ղեկավարներ։

Հաղորդարգրության համաձայն, միջոցառմանը հրավիրված են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, Եվրամիության և Եվրահանձնաժողովի հայաստանյան ներկայացուցչությունների պատասխանատուներ և ուրիշներ։  -0-