Հայաստանի նախագահը երկու դեսպանների դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել
03.06.2009,
13:16
Հայաստանի նախագահը երկու դեսպանների դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 23-ին հրամանագիր է ստորագրել երկու դեսպանների դիվանագիտական ասիճաններ շնորհելու մասին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Արգենտինայի, Չիլիի, Ուրուգվայի Արևելյան Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադմիր Կարմիրշալյանին շնորհվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյանին շնորհվել է ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:-0-